Հայաստանում գազի նոր սակագները հայտնի կդառնան փետրվարի վերջին

Հայաստանում գազի նոր սակագները հայտնի կդառնան փետրվարի վերջին

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը շարունակում է բանակցել ռուսական կողմի հետ` հանրապետության համար գազի սակագների սահմանման շուրջ: Ինչպես կառավարական ժամի ընթացքում հայտնեց Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսեսյանը, բանակցությունների արդյունքների մասին կհայտարարվի մինչև փետրվարի վերջ:

«Հայաստանի նախագահը կարգադրել է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի երկրում էներգակիրների գնաճը կանխվի», - ասաց Մովսեսյանը` պատասխանելով ՀՅ Դաշնակցություն խմբակցությունից պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի հարցին: Թե կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկելու ՀՀ կառավարությունը գազի գնաճը զսպելու համար, Մովսեսյանն ասել է. «Կփորձենք վերահսկել իրադրությունը զանազան տարածաշրջանային սխեմաներում ընդգրկելու միջոցով»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---