«Աէրոֆլոտ Օփեն» մրցաշարում Սերգեյ Մովսիսյանը հաղթեց Դմիտրի Բոչարոյին

«Աէրոֆլոտ Օփեն» մրցաշարում Սերգեյ Մովսիսյանը հաղթեց Դմիտրի Բոչարոյին

PanARMENIAN.Net - Փետրվարի 9-ին կայացավ «Աէրոֆլոտ Օփեն» առաջնության երկրորդ տուրը: A մրցաշարին 4 հայ գրոսմայստեր է մասնակցում:

Տիգրան Պետրոսյանը, որը սև ֆիգուրներով էր խաղում, արդեն 25-րդ քայլին ոչ ոքի ավարտեց պարտիան Միխայիլ Կոբալի հետ (Ռուսաստան): Ոչ ոքի գրանցվեց նաև Գրիգոր Սևակ Մխիթարյան (Բրազիլիա) – Իգոր Լիսի (Ռուսաստան) պարտիայում: Շախմատիստներն ավարտեցին հանդիպումն արդեն 28-րդ քայլին:

Ավետիք Գրիգորյանը սպիտակ ֆիգուրներով էր խաղում, սակայն նույնպես կիսեց միավորը Էմիլ Սուտովսկիի (Իսրայել) հետ:

Հայ շախմատիստներից միակ հաղթանակը տարավ Սերգեյ Մովսիսյանը: Նա սև ֆիգուրներով 44-րդ քայլին պարտության մատնեց ռուս Դմիտրի Բոչարոյին:

Առաջնության մնացած պարտիաները շարունակվում են:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---