«Ալ-Կայիդան» ջիհադի կոչ է արել Եգիպտոսում

«Ալ-Կայիդան» ջիհադի կոչ է արել Եգիպտոսում

PanARMENIAN.Net - Իրաքյան «Իրաք Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորումը` «Ալ-Կայիդա» համաշխարհային ահաբեկչական ցանցի մի ճյուղը, Եգիպտոսի իրադարձությունների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Եգիպտոսի ցուցարարներին ուղղված հայտարարության մեջ հաղորդվում է «նահատակության դարպասների բացման» և ջիհադի սկսվելու մասին, որին պարտավոր է մասնակցել յուրաքանչյուր ճշմարիտ հավատացյալ:

Խմբավորումը եգիպտացիներին կոչ է արել «հրաժարվել աշխարհիկ կյանքի, ժողովրդավարության և արաբական ազգայնականության` անդունդը տանող ուղիներից», հաղորդում է MIGnews.com-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---