Ուկրաինայի ԱԳ նախարարը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին

Ուկրաինայի ԱԳ նախարարը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին

PanARMENIAN.Net - Փետրվարի 10-11-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կայցելի Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոն:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, այցի ընթացքում նախատեսված են Կոնստանտին Գրիշչենկոյի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Կոնստանտին Գրիշչենկոն կայցելի նաև Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---