10 փետրվարի 2011 - 11:55 AMT
Երևանում թոշակառուների 70 տոկոսն արդեն ստացել է կենսաթոշակները

Փետրվարի 10-ին ՀՀ կառավարության նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ քաղաքացիներին թոշակի վճարման խնդիրը լուծված է: Նախարարի խոսքով` չկան հերթեր և բողոքներ, մասնավորապես Երևանում արդեն վճարվել է թոշակների 70 տոկոսը, ինչը 3,5 միլիարդ դրամ է կազմում: