10 փետրվարի 2011 - 12:20 AMT
«Աերոֆլոտ օփըն» փառատոնի երրորդ տուրում Սերգեյ Մովսիսյանը կխաղա Դենիս Հիսմատուլինի հետ

Փետրվարի 10-ին Մոսկվայում տեղի կունենա «Աերոֆլոտ օփըն» շախմատի փառատոնի երրորդ տուրը: Երկու տուրից հետո հայ գրոսմայստերներից ամենաբարձր տեղը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է Սերգեյ Մովսիսյանը, նա հավաքել է 1,5 միավոր և չորրորդ տեղում է: Երրորդ տուրում նա կխաղա Դենիս Հիսմատուլինի (ՌԴ) հետ:

Տիգրան Պետրոսյանը ևս ունի 1,5 միավոր, սակայն, լրացուցիչ արդյունքներով զբաղեցնում է 22-րդ տեղը: Հաջորդ տուրում նա կհանդիպի ռուսաստանցի Եվգենի Տոմաշևսկու հետ:

Ավետիք Գրիգորյանը երկու տուրից հետո մեկ միավոր է վաստակել, նրա երրորդ մրցակիցը կլինի Անտոն Կորոբովը Ուկրաինայից:

Իսկ Գրիգոր Սևակ Մխիթարյանը, որը ներկայացնում է Բրազիլիան, կհանդիպի Բոյան Վուկովիչի (Սերբիա) հետ: