10 փետրվարի 2011 - 12:28 AMT
Ալեքսանդր Իսկանդարյան. ՄՃԽ-ն փորձում է հիմնավորել ԼՂ-ում պատերազմ սկսելու հնարավորությունը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) զեկույցի նպատակը եղել է պատերազմի հնարավորության մասին դրույթի հիմնավորումը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա կարծիքով, զեկույցի հետևությունները չեն համապատասխանում նրա փաստագրական մասին:

Իսկանդարյանը, մասնավորապես, չի համաձայնվել պատերազմը «պատահական» կերպով սկսվելու հետ, ընդգծելով, որ դա հնարավոր չէ, հաշվի առնելով այն, որ միմյանց դիմակայելու են կանոնավոր բանակներ, այլ ոչ թե ինչ-որ պարտիզանական միավորումներ: Նա նաև հեգնանքով է նշել զեկույցում նշված պատերազմի սպառնալիքի ավելացման վտանգը ԼՂՀ-ում հնագիտական պեղումների պատճառով:

ՄՃԽ վերջին հաշվետվությունը լուսաբանում է վերջին տարում Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի վատթարացումը: Երկու կողմերի աճող ռազմական հնարավորությունները Հարավային Կովկասում նոր զինված հակամարտությունն ավելի մահացու են դարձնում, քան 1992-1994թթ. հակամարտությունը, որն ավարտվեց անկայուն հրադադարով: Նույնիսկ եթե Հայաստանն ու Ադրբեջանը չեն նախատեսում անհապաղ հարձակում, մանր ընդհարումների ծավալը կարող է հեշտությամբ դուրս գալ վերահսկողությունից: