Արցախում ստեղծվել է ՏՏ և հեռահաղորդակցությունների ոլորտի ներկայացուցիչների միություն

PanARMENIAN.Net - Արցախում ստեղծվել է ՏՏ և հեռահաղորդակցությունների ոլորտի ներկայացուցիչների միություն, որի նպատակն է պաշտպանել բիզնեսի շահերն այդ ոլորտում: Ինչպես հաղորդում է Artsakh Today-ը. հանդիպման ընթացքում, որը կազմակերպվել է ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարության կողմից, հանրապետության ՏՏ և հեռահաղորդակցությունների ոլորտի ներկայացուցիչներն ընտրել են խորհուրդ, որի մեջ մտել են 5 կազմակերպություններ` «ՏՏ զարգացման կենտրոն» կրթական հիմնադրամ, «Արմինկո-ՆԿ» ՍՊԸ, «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ, «Արցախկապ»ՓԲԸ և «Իննովա» ՍՊԸ: Ինչպես նշել է ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը, Արցախում առկա է բավական ազատ շուկա և լիբերալ օրենսդրություն: Հանդես գալով որպես միության ստեղծման նախաձեռնող` նախարարը նշել է, որ կազմակերպության գլխավոր նպատակն է շուկայական կառույցների ստեղծումը, սփյուռքի հետ կապերի հաստատումը, գործարար վարվելակարգի հասկացության ամրապնդումը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---