ՀՀ կառավարությունը թույլատրել է «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ին ներմուծել ցիանական նատրիում

ՀՀ կառավարությունը թույլատրել է «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ին ներմուծել ցիանական նատրիում

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը թույլատրել է «Գեոպրոմայնինգ Գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն արտադրական կարիքների համար մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել 1600 տոննա տեխնիկական ցիանական նատրիում:

Ընկերությունը ներկրման թույլտվություն ստացել է փետրվարի 10-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ, որը վարել է ՀՀ վարչապետը:

Տեխնիկական ցիանական նատրիումը ջրային լուծույթ է, կիրառվում է քիմիական, լեռնահանքային, տեքստիլ և դեղագործական արդյունաբերության, ազնիվ մետաղների հիդրոմետաղագործության, գունավոր մետաղների, գալվանոտեխնիկայի մեջ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---