10 փետրվարի 2011 - 15:49 AMT
Վարդան Այվազյան. Հայաստանը պետք է կրճատի երկրի տնտեսության կախվածությունը համաշխարհային շուկաներից

ՄԱԿ Պարենային և գյուղատնտեսական կազմակերպության (FAO) տվյալների համաձայն, համաշխարհային պարենային շուկայում գնաճը շարունակվում է արդեն 11 ամիս, և այդ միտումները շարունակվելու են ապագայում, լրագրողներին մամլո ասուլիսում ասել է Հայաստանի տնտեսական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի անդամ Վարդան Այվազյանը:

Նրա խոսքերով, քանի որ Հայաստանը խոշոր ներկրող է (ներկրման հարաբերակցությունն արտահանման նկատմամբ` 4/1), ապա այդ ուղղությամբ երկիրը պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկի կախվածությունը համաշխարհային շուկաներից կրճատելու համար: «Իմ կարծիքով, գյուղատնտեսության ոլորտում պետք է իրագործվեն լուրջ բարեփոխումներ: Օրինակ, այսօր ձեռնարկվել են օրենսդրական նախաձեռնություններ, որոնց համաձայն հողի կարգավիճակի փոփոխությունների պատճառով ձկնաբուծական տնտեսությունները, որոնց տարաքծները գերազանցում են 5 հազար մետրը, չեն վճարելու (նախկինում 1 հա հողի կարգավիճակի փոփոխության համար վճարը կազմել է 17-18 մլն դրամ)»,- հաղորդել է Այվազյանը:

Բացի դրանից, պատգամավորը նշել է, որ ՀՆԱ-ում գյուղատնտեսության բաժինը կազմում է 34 տոկոս և արտահանման պոտենցիալի գլխավոր աղբյուրն է, և այդ ոլորտում թե աճը, թե անկումն անմիջապես ազդում են երկրի տնտեսության և գնաճի մակարդակի վրա: