Վրաստանում հավաքված համակարգիչները նախատեսվում է արտահանել Հայաստան

Վրաստանում հավաքված համակարգիչները նախատեսվում է արտահանել Հայաստան

PanARMENIAN.Net - «Ալգոռիթմ» ընկերությունը նախատեսում է Վրաստանում հավաքված համակարգիչներն արտահանել Հայաստան և Ադրբեջան: Այդ մասին, վկայակոչելով ընկերության դիտորդական խորհրդի նախագահ Գիորգի Կորոխաշվիլիին, հաղորդում է Business Վրաստանը: Նրա խոսքերով, դա Անդրկովկասում լինելու է առաջին նման գործարանը: Թբիլիսիի համակարգչային գործարանը կառուցվում է Վրաստանի կրթության նախարարության աջակցությամբ և Intel ընկերության հովանու ներքո: Ինչպես նշել է Կորոխաշվիլին, այդ պատճառով ընկերությունը նախատեսում է Վրաստանում հավաքված համակարգիչների արտահանումը հարևան երկրներ: Գործարանի շինարարությունը պլանավորվում է ավարտել հուլիսին, և առաջին փուլում գործարանը նախատեսում է թողարկել 60 հազար նեթբուքեր:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---