Արաքս գետի վրա Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը կսկսվի 2011-ին

Արաքս գետի վրա Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը կսկսվի 2011-ին

PanARMENIAN.Net - Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը, որը նախատեսում են կառուցել Հայաստանի և Իրանը, սկսվելու է 2011-ին, հայտնել է Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը:

Դրա հետ կապված` Հայաստանի կառավարությունը փետրվարի 10-ի նիստում ուղղումներ է կատարել ավելի վաղ ընդունած որոշման մեջ: Նախարարի խոսքերով, որոշվում է հողատարածքներ հատկացնելու, ինչպես նաև համապատասխան լիցենզիաներ տրամադրելու հարցը:

Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության մասին պայմանագիրը, որի արժեքը 320 մլն դոլար է, 2010-ի հոկտեմբերւ 10-ին Երևանում ստորագրել են Հայաստանի և Իրանի էներգետիկայի նախարարները: Կայանն ամեն ամիս մշակելու է 793 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա: Մեղրիի ՀԷԿ-ի հաշվարկային հզորությունը կազմելու է 130 ՄՎտ: Պայմանագրին համապատասխան, 15 տարվա ընթացքում ՀԷԿ-ի կողմից մշակվող էներգիան մատակարարվելու է Իրան, որից հետո կայանն անհատույց անցնելու է հայկական կողմին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---