Բերնար Ֆասիե. ԵԱՀԿ ՄԽ-ն փորձում է հասնել ղարաբաղյան հակամարտության «հիմնարար սկզբունքների» հաստատմանը

Բերնար Ֆասիե. ԵԱՀԿ ՄԽ-ն փորձում է հասնել ղարաբաղյան հակամարտության «հիմնարար սկզբունքների» հաստատմանը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ-ն փորձում է հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման «հիմնարար սկզբունքների» հաստատմանը, Բաքվում ասել է ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն: Դիվանագետը հրաժարվել է այցի վերաբերյալ մեկնաբանություն տալ, կապված նրա հետ, որ այցի առաքելությունը դեռ չի ավարտվել, սպասվում է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Հայաստանում մենք հանդիպել ենք նախագահի և ԱԳՆ ու ՊՆ ղեկավարների հետ: Բաքվում մենք նախատեսում ենք հանդիպել Ադրբեջանի նախագահի և ԱԳ նախարարի, ինչպես նաև պաշտպանության նախարարի հետ»,- ասել է Ֆասիեն, հաղորդում է «Նովոստի Ազերբայջանը»:

Փետրվարի 9-ին համանախագահները Երևանում էին: Նրանք ԼՂՀ չեն մեկնել եղանակային վատ պայմանների պատճառով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---