11 փետրվարի 2011 - 11:21 AMT
Հայ շախմատիստներից «Աերոֆլոտ օփենի» երրորդ տուրում հաղթանակ տարավ միայն Ավետիք Գրիգորյանը

«Աերոֆլոտ օփենի» երրորդ տուրում Ավետիք Գրիգորյանը սև խաղաքարերով հաղթել է Անտոն Կորոբովին (Ուկրաինա) և 2 միավորով զբաղեցրել 24-րդ տեղը:

Սերգեյ Մովսիսյանը հանդիպել է Դենիս Խիզմատուլինի հետ (Ռուսաստան) և սպիտակ խաղաքարերով ոչ ոքի խաղացել: Ոչ ոքի է ավարտվել նաև Գրիգոր Սևակ Մխիթարյան (Բրազիլիա)- Բոյան Վուչկովիչ (Սերբիա) պարտիան:

Հայ գրոսմայստերներից միակ պարտությունը կրել է Տիգրան Պետրոսյանը, նա զիջել է ռուսաստանցի Եվգենի Տոմաշևսկուն:

4-րդ տուրում Մովսիսյանը հանդիպել է Իվան Լոպես Սալդագոյի (Իսպանիա), Պետրոսյանը` Դմիտրի Անդրեյկինի (Ռուսաստան), Գրիգորյանը` Ջիանչաո Ժոուի (Չինաստան), իսկ Մխիթարյանը` Լիրեն Դինգի հետ (Չինաստան):