Քեթրին Էշթոն. ԵՄ-ն ափսոսում է, որ Եգիպտոսի նախագահը հրաժարական չտվեց

Քեթրին Էշթոն. ԵՄ-ն ափսոսում է, որ Եգիպտոսի նախագահը հրաժարական չտվեց

PanARMENIAN.Net - Միջազգային գործերի ու անվտանգության քաղաքականության գծով Եվրամիության ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ափսոսանք է հայտնել, որ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը, հրաժարվելով հեռանալ նախագահի պաշտոնից, ճանապարհ չբացեց առավել արագ ու խորը բարեփոխումների համար:

«Եկել է փոփոխությունների պահը: Մենք ուշադիր կհետևենք Եգիպտոսի ժողովրդի արձագանքին առաջիկա ժամերին ու օրերին»,-հայտարարել է Էշթոնը՝ նշելով, որ ԵՄ-ն կպահպանի շփումը եգիպտոսի իշխանությունների հետ՝ նպատակ ունենալով համոզել նրանց, որ հարկավոր է ապահովել կանոնակարգված, խելամիտ ու տևական անցում ժողովրդավարությանը, հաղորդում է AFP-ն:

Հինգշաբթի երեկոյան Մուբարաքն իր հեռուստաելույթում հայտարարեց, որ «իր լիազորությունները փոխանցում է փոխնախագահին՝ պահպանելով իր պաշտոնը մինչ սեպտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները»:

Իշխող ռեժիմի դեմ ցույցերն Եգիպտոսում շարունակվում են հունվարի 25-ից: Անկարգությունների արդյունքում զոհվել է 300 մարդ, շուրջ 5 հազարը վիրավորվել են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---