Վրաստանը դեռ չի կողմնորոշվել Հյուսիս-Հարավ գազատարի բաժնետոմսերի վաճառքի հարցում

Վրաստանը դեռ չի կողմնորոշվել Հյուսիս-Հարավ գազատարի բաժնետոմսերի վաճառքի հարցում

PanARMENIAN.Net - Ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով «Կուրսիվ» գործակալությանը, տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Վրաստանի իշխանությունները մտադիր են Լոնդոնի բորսայում տեղաբաշխել Հյուսիս-Հարավ գազատարի ակցիաների 25 տոկոսը, որի միջոցով ռուսական գազը Վրաստանի տարածքով մտնում է Հայաստան: «Բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի վաճառքը նախատեսված չէ: Խոսքը գնում է 25 տոկոսի մասին: Դա կարող է տեղի ունենալ գալիք տարում»,- մեջբերում է ԶԼՄ-ն Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրիին:

2010-ի հուլիսի 6-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել է օրինագիծ, որը բացառում է Հյուսիս-Հարավ մայրուղային գազատարը ռազմավարական օբյեկտների ցուցակից, որը կարող է ենթարկվել մասնավորեցման:

«Ակցիաների վաճառքը մտնում է Նավթի և գազի պետական կորպորացիայի պլանների մեջ, և այդ մասին բազմիցս հայտարարել է էներգետիկայի նախարարը»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Վրաստանի էներգետիկայի նախարարության մամլո ծառայությունը: Սակայն, աղբյուրի համաձայն, Վրաստանի մի շարք էներգաընկերությունների, այդ թվում` Հյուսիս-Հարավ գազատարի բաժնետոմսերի 25 տոկոսի վաճառքի հնարավորությունը դեռ քննարկվում է, և կոնկրետ ժամկետներ չկան:

Հյուսիս-Հարավ գազատարի վաճառքի մասին Վրաստանի պլաններն առաջացրել են Հայաստանի անհանգստությունը, կապված նրա հետ, որ ռազմավարական կարևոր օբյեկտի բաժնետոմսերը կարող են անցնել Ադրբեջանի տնօրինությանը: Ինչպես ավելի վաղ հայտնել են շատ ԶԼՄ-ներ, այդ գազատարով հետաքրքրվում են նաև Ռուսաստանը, Հայաստանը և Ղազախստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---