Գրանթ Թորնթոն. Հայ ձեռնարկատերերն ավելի լավատես են դարձել

Գրանթ Թորնթոն. Հայ ձեռնարկատերերն ավելի լավատես են դարձել

PanARMENIAN.Net - Աշխարհի բոլոր անկյուններից տնտեսության վերաբերյալ ամենից վստահ ակնկալիքներն ունեն Լատինական Ամերիկայի գործարարները, ովքեր մեծ լավատեսությամբ են մուտք գործում նոր տարի, ինչպես վկայում է Գրանթ Թորնթոնի Միջազգային գործարար զեկույցը (ՄԳԶ): 2011-ն առաջին տարին է, երբ լավատեսության սանդղակը տնտեսության վերաբերյալ իրենց սպասումներում լավատեսության +75 տոկոս ցուցանիշով գլխավորում են Լատինական Ամերիկայի մասնավոր հատվածի գործարարները:

Այլ տարածաշրջաններում գրանցվել են հետևյալ ցուցանիշները՝ +50 տոկոս Ասիայում (բացառությամբ Ճապոնիայի) և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ընդամենը +26տոկոս Հյուսիսային Ամերիկայում և +22 տոկոս Եվրոպայում:

Լատինական Ամերիկայում, ինչպես նաև հարցմանը մասնակից բոլոր երկրներից ամենալավատեսն են Չիլիի գործարարները՝ +95 տոկոս, այնուհետև Բրազիլիայի՝ +79 տոկոս, Արգենտինայի՝ +70 տոկոս և Մեքսիկայի՝ +64 տոկոս:

Հայ գործարարները նույնպես 2011 թվականի նկատմամբ առավել լավատեսությամբ են տրամադրված, անցյալ տարվա +32 տոկոս միջին ցուցանիշի նկատմամբ գրանցելով էական դրական աճ՝ մինչև +48 տոկոս:

2011 թվականի զեկույցը որոշ նշանակալի փոփոխություններ է գրանցել զարգացած տնտեսությունների լավատեսության մակարդակներում: Եվրոյի գոտում ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել Գերմանիայում՝ +75 տոկոս՝ մեծ ցատկ համեմատած 2010-ի +38տոկոսի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---