Էլինա Դանիելյանը «Չենտո օփեն» մրցաշարում կիսում է 2-5-րդ տեղերը

Էլինա Դանիելյանը «Չենտո օփեն» մրցաշարում կիսում է 2-5-րդ տեղերը

PanARMENIAN.Net - Մոսկվայում անցկացվող «Աերոֆլոտ օփեն» շախմատի փառատոնի B մրցաշարում երեք տուրից հետո գրոսմայստերներ Տիգրան Քոթանջյանը, Մելիքսեթ Խաչիյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Պողոս Նահապետյանը վաստակել են 2,5-ական միավոր: Նրանք միայն կես քայլով են ետ մնում առաջատարից` գրոսմայստեր Ալեքսեյ Գավրիլովից (Ռուսաստան):

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հրաշալի ելույթ է ունենում Իտալիայի Բոլոնյա քաղաքում անցկացվող «Չենտո օփենում»: Վեց տուրից հետո հայ շախմատիստուհին վաստակել է 5 միավոր և 102 մասնակիցների մեջ բաժանում է 2-5-րդ տեղերը գրոսմայստերներ Դրեևի (Ռուսաստան), Դելչևի (Բուլղարիա) և Սալվադորի (Ֆիլիպիններ) հետ: Կես միավոր ավելի ունի գրոսմայստեր Ալբերտոն (Լյուքսեմբուրգ):

Դանիելյանը, մասնավորապես, պարտության է մատնել գրոսմայստերներ Գոդենային (Իտալիա), Ի. Սոկոլովին (Հոլանդիա), ոչ-ոքի է խաղացել Դրեևի և Դելչևի հետ:

Մինչև մրցաշարի ավարտը մնում է երեք տուր, հաղորդում է armchess.am-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---