11 փետրվարի 2011 - 14:55 AMT
Երևանում բացվել է երրորդ ամենամյա ART-EXPO 2011 ցուցահանդեսը

Հայաստանի նկարիչների միությունում բացվել է երրորդ ամենամյա ART-EXPO 2011 ցուցահանդեսը: Շուրջ 50 կազմակերպություններ և արվեստի գործիչներ ներկայացրել են 2010թ. իրենց լավագույն աշխատանքները:

«Ցուցահանդեսը թույլ կտա մարդկանց մրցել և գնահատել իրենց հնարավորությունները»,-լրագրողներին է հայտարարել Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նա նշել է, որ նախորդ ցուցահանդեսների համեմատ, այս տարի ցուցահանդեսում ավելի լավ է ներկայացված Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը:

ART-EXPO 2011 ցուցահանդես է այցելել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը շրջել է ցուցասրահում և ծանոթացել տաղավարների ցուցադրությանը: Ցուցահանդեսը կտևի մինչև փետրվարի 12-ը: ART-EXPO 2011-ի կազմակերպիչն է Հայաստանի մշակույթի նախարարը: