11 փետրվարի 2011 - 15:58 AMT
Նկարիչ Սերգեյ Սարումյանը Մոսկվայում պարգևատրվել է Ստեղծագործության միջազգային ակադեմիայի մեդալով

Ստեղծագործության միջազգային ակադեմիան մեդալով է պարգևատրել մոսկվաբնակ նկարիչ Սերգեյ Սարումյանին արվեստի զարգացման մեջ ունեցած զգալի ավանդի համար: Դա տեղի է ունեցել Մոսկվայի «Ռուսիո ուղղափառ ժառանգությունը» ցուցահանդեսի ժամանակ ՌԴ ԶՈւ մշակութային կենտրոնում: Ցուցահանդեսում ցուցադրվել են Սարումյանի երկու նկարները` «Համբարձում» և «Հուդայի համբույրը», որոնք ստեղծվել են 2001-ին, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը:

Սերգեյ Սարումյանը ծնվել է 1950-ի օգոստոսի 6-ին ԼՂՀ Ստեփանակերտի շրջանի Խաչեն գյուղում: 1967-ին տեղափխվել է Երևան, որտեղ այցելել է գեղարվեստի ստուդիա: 1971-ին ավարտել է Մոսկվայի Արվեստների ազգային պետական ինստիտուտը: 1978-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1981-ին տեղափոխվել է Մոսկվա: Մոսկվայի միջազգային գեղարվեստական հիմնադրամի, Արցախի Նկարիչների միջազգային միության անդամ է: