ԵԱՀԿ-ն հիմք է նախապատրաստում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր գագաթնաժողովի համար

ԵԱՀԿ-ն հիմք է նախապատրաստում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր գագաթնաժողովի համար

PanARMENIAN.Net - Ինտենսիվ խորհրդակցություններ են ընթանում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, հինգշաբթի հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Անվար Ազիմովը, հայտնոմ է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Նման հանդիպումների հաճախականությունը վկայում է այդ ձևաչափում ընթացող լուրջ աշխատանքի մասին: Այդպիսով անհրաժեշտ հիմք է ստեղծվել մեր երկրների նախագահների նոր գագաթնաժողովի համար»,-ասել է Ազիմովը Վիեննայում՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում:

Ազիմովը նաև կոչ է արել կառուցողական և շահագրգիռ հենքի վրա քննարկել Անդրկովկասում ճգնաժամային կարգավորման հարցերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---