Nokia-ն և Microsoft-ը մտադիր են զարգացնել «նոր գլոբալ բջջային էկոհամակարգ»

Nokia-ն և Microsoft-ը մտադիր են զարգացնել «նոր գլոբալ բջջային էկոհամակարգ»

PanARMENIAN.Net - Nokia և Microsoft ընկերությունները հայտարարել են ռազմավարական դաշինք ստեղծելու մասին, հաղորդում է «Կոմպյուլենտան»: Աղբյուրի տվյալների համաձայն, ընկերությունները մտադիր են զարգացնել «նոր գլոբալ բջջային էկոհամակարգը»: Համագործակցության շրջանակներում, Nokia-ն սկսելու է արտադրել սմարթֆոններ Windows Phone 7 օպերացիոն համակարգի հիման վրա: Microsoft-ը նույնպես մասնակցելու է Nokia սմարթֆոնների ստեղծմանը: Ռեսուրսի տվյալների համաձայն, Nokia-ն նախատեսում է վաճառել մինչև 150 մլն սմարթֆոններ Symbian-ի հիման վրա: Ընկերությունը նաև պատրաստվում է թողարկել սարքավորում MeeGo օպերացիոն համակարգի վրա: Nokia Maps քարտեզները դառնալու են Microsoft-ի քարտեզագրական ծառայությունների հիմքը: Իսկ հավելվածների և կոնտենտի Ovi Store խանութը դառնալու է Microsoft Marketplacе-ի մասը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---