Լևոն Զուրաբյան. Հայաստանում Facebook-ից օգտվողների մեծամասնությունը ընդդիմադիր ՀԱԿ-ի կողմնակիցներ են

Լևոն Զուրաբյան. Հայաստանում Facebook-ից օգտվողների մեծամասնությունը ընդդիմադիր ՀԱԿ-ի կողմնակիցներ են

PanARMENIAN.Net - Facebook-ի մոնիթորինգը ցույց է տալիս, որ Հայաստանում Facebook սոցիալական ցանցից օգտվողների մեծամասնությունը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կողմնակիցներ են, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: «Դա նշանակում է նախ, որ ՀԱԿ-ը մեծ աջակցություն է ստանում Հայաստանի բնակչության շրջանում: Երկրորդը, որ ՀԱԿ-ին սատարողների ճնշող մեծամասնությունը գրագետ մարդիկ են, որոնք տիրապետում են ինտերնետի տեխնոլոգիաներին, օգտվում են սոցիալական ցանցերից»,- նշել է նա: Զուրաբյանն ավելացրել է, որ «սոցցանցերը մեծ հնարավորություն են ընձեռում հաղթահարելու այն տեղեկատվական արգելափակումը, որը, նրա խոսքով, իրականացնում են իշխանությունները, մասնավորապես վերահսկելով ողջ հեռուստատեսությունը»:

Զուրաբյանը հայտնել է, որ սոցիալական ցանցերի ազդեցության աստիճանը որոշվում է այնպիսի ցուցանիշով, ինչպիսին է երկրում ինտերնետից օգտվողների տոկոսը, և եթե Թունիսում այն կազմում է մոտ 35%, Եգիպտոսում` 25%, ապա Հայաստանում այդ ցուցանիշը մինչև վերջին ժամանակները չէր գերազանցում 10%-ը: «10%-ը լուրջ չէ սոցիալ-քաղաքական իրադարձությունների վրա ազդելու համար: Բայց եթե հաղթահարվի 25-30% սահմանը, դա արդեն լուրջ գործոն կդառնա»,- նշել է նա:

Զուրաբյանի խոսքով` «երկրում Ինտերնետից օգտվողների ոչ բարձր տոկոսը բացատրվում է իշխանությունների քաղաքականությամբ, ինչի պատճառով այժմ Հայաստանում Ինտերնետի գները շատ բարձր և չարդարացված են, ինչի արդյունքում Ինտերնետից օգտվողների քանակի աճն արհեստականորեն զսպվում է»: Դրա հետ մեկտեղ նա ավելացրել է, որ վերջին ամիսներին բջջային կապի շնորհիվ Հայաստանում այդ ցուցանիշն աճել է, և որոշ, ոչ այնքան հուսալի տվյալներով, այժմ այն կազմում է մոտ 40%:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---