11 փետրվարի 2011 - 17:39 AMT
«ԱրմենՏելն» առաջարկում է կես գնով ձեռք բերել Beeline բջջային ցանցի «գեղեցիկ» հեռախոսահամարներ

«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարել է, որ փետրվար ամսվա հանգստյան օրերին ֆիզիկական անձինք կարող են ձեռք բերել Beeline բջջային ցանցի «գեղեցիկ» հեռախոսահամարներ կես գնով: Ինչպես հաղորդել են ընկերության մամլո ծառայությունից, հանգստյան օրերին, ինչպես նաև փետրվարի 14-ին «արծաթե» համարի արժեքը կկազմի 2500 դրամ, իսկ «ոսկե» համարի` 30000 դրամ:

«Փետրվարը` իր սիրահարներին և նորապսակներին նվիրված տոներով, կարելի է համարել հայ երիտասարդների ամենասիրելի ամիսներից մեկը: Այդ տոնական օրերի նախաշեմին «ԱրմենՏել» ընկերությունն ուրախ է բոլոր հաճախորդներին առաջարկել իրենց հարազատներին, ընկերներին և սիրելիներին յուրօրինակ նվեր մատուցելու նոր հնարավորություն», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Ակցիայի շրջանակում յուրաքանչյուր հաճախորդ կարող է գնել մեկ «գեղեցիկ» համար: