11 փետրվարի 2011 - 17:40 AMT
Ալեքսանդր Մարկարով. Անհրաժեշտ է մշակել հիմնարար փաստաթուղթ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ

Ղարաբաղյան կարգավորման համար հարկավոր է մշակել հիմնարար փաստաթուղթ, որը կբխի հակամարտության բոլոր կողմերի շահերից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական բաժանմունքի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը: Ըստ նրա, փաստաթղում պետք է ներառվեն այն կետերը, որոնց շուրջ կողմերը պայմանավորվածության են հասել: Որպես օրինակ Մարկարովը բերել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների 2010թ. հոկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունը գերիների փոխանակման մասին: Փորձագետը նշել է նաև, որ փաստաթղթում պետք է ներառվի դիպուկահարներին Արցախի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծից ետ քաշելու մասին կետը: