Հոսնի Մուբարաքը հրաժարական տվեց` իշխանությունը փոխանցելով Ռազմական խորհրդին11 փետրվարի 2011 - 20:36 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը, որն այդ երկրում իշխեց ավելի քան 29 տարի, հրաժարական է տվել: Այդ մասին պետական հեռուստատեսության եթերում հայտնեց Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանը: Նախագահի հեռանալու և հեղափոխության հաղթանակի մասին լուրն անսպասելի ուրախություն առաջ բերեց Թահրիր հրապարակում, որտեղ հարյուր հազարավոր մարդիկ են հավաքված: «Ազատությո'ւն: Ազատությո'ւն: Եգիպտոսն ազա'տ է»,- վանկարկում են նրանք: Փոխնախագահի խոսքով, նախքան հեռանալը Մուբարաքը երկրի իշխանությունը հանձնել է Զինված ուժերի գերագույն խորհրդին: Սպասվում է, որ մոտ ժամանակներս այդ խորհրդի ներկայացուցիչը ժողովրդին կդիմի հեռուստացույցի էկրանից: Եգիպտոսի քաղաքացիների և Հոսնի Մուբարաքի վարչակարգի միջև դիմակայությունը շարունակվում էր սկսած հունվարի 25-ից, երբ Կահիրեում տեղի ունեցավ առաջին, ոչ այնքան բազմամարդ ցույցը: Վերջին տվյալների համաձայն, Հոսնի Մուբարաքն իր ընտանիքի հետ գտնվում է Շարմ-էլ-Շեյխում` իր նստավայրում: Նրա հետագա ծրագրերի մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում: Ավելի վաղ նա հայտարարում էր, որ մտադիր է մինչև կյանքի վերջն ապրել Եգիպտոսում և չի պատրաստվում փախչել երկրից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |