Արթուր Աբրահամը գրեթե մեկ ֆունտով ծանր է Ստեֆան Բոժիչից

Արթուր Աբրահամը գրեթե մեկ ֆունտով ծանր է Ստեֆան Բոժիչից

PanARMENIAN.Net - Փետրվարի 11-ին Արթուր Աբրահամը և նրա մրցակից Ստեֆան Բոժիչը (Խորվաթիա) մասնակցել են հսկիչ կշռմանը: Աբրահամը ուղիղ 169,5 ֆունտ է կշռում, իսկ նրա մրցակիցը ավելի թեթև է՝ 168,6 ֆունտ:

Բռնցքամարտիկների մենամարտը կանցնի փետրվարի 12-ին RWE-Sporthalle մարզասրահում: Դա միջանկյալ մենամարտ է Անդրե Ուորդի (ԱՄՆ) հետ մենամարտից առաջ, որն անցնելու է Super Six մրցաշարի շրջանակներում: Սա Աբրահամի չորրորդ մենամարտը կլինի մրցաշարի շրջանակներում, մեկնարկային մենամարտում նա նոկաուտով հաղթեց Ջերմեն Թեյլորին ԱՄՆ-ից, իսկ հետո զիջեց Անդրե Դիրելլին ԱՄՆ-ից ու Կարել Ֆրոչին Անգլիայից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---