Ալեքսանդր Իսկանդարյան. Ռուսաստանը չի գնա հակամարտության Ադրբեջանի հետ նույնիսկ հանուն Խրախ-Ուբայի բնակիչների

Ալեքսանդր Իսկանդարյան. Ռուսաստանը չի գնա հակամարտության Ադրբեջանի հետ նույնիսկ հանուն Խրախ-Ուբայի բնակիչների

PanARMENIAN.Net - Ռուսաստանը չի գնա լուրջ հակամարտության Ադրբեջանի հետ նույնիսկ հանուն Խրախ-Ուբայի բնակիչների: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրուցյում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Չեմ կարծում, որ հնարավոր աջակցությունը այդ գյուղի բնակիչներին կլինի այնպիսին, որ հայտնի դառնա մամուլին: Ադրբեջանի հետ համագործակցության ինչ-որ հնարավորություններ կարող են լինել, հաշվի առնելով, որ բնակիչները ՌԴ քաղաքացիներ են, դիվանագիտական մակարդակով,փակ բանակցություններում, սակայն դա չի կարող հանգեցնել ինչ-որ լուրջ քաղաքական ճգնաժամի հանրային մակարդակով՝ չեմ հավատում»,-ասել է նա:

Ադրբեջանի տարածքում գտնվող դաղստանյան Խրախ-Ուբա գյուղի բնակիչները, որոնք Մախաչկալայում դուրս էին եկել արտոնված հանրահավաքի, պահանջում են պաշտպանել իրենց՝ որպես ՌԴ քաղաքացիների, իրավունքները: «Ադրբեջանական կողմը պահանջում է բնակիչներից անհապաղ ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը, հակառակ դեպքում, սպառնալով բռնագաղթով, առանց փոխհատուցելու գույքն ու հողատարածքները: Հուսալով, որ մեր ձայնը լսելի կլինի, դիմում ենք ՌԴ ու Դաղստանի ղեկավարությանը»,-ասվում է հանրահավաքի բանաձևում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---