12 փետրվարի 2011 - 12:41 AMT
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարին օտարերկրյա պատվիրակություններ չեն մասնակցի

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի շրջանակներում կներկայացվի քաղխորհրդի հաշվետվությունը կատարված աշխատանքի մասին, տեղի կունենան քաղխորհրդի, վերահսկիչ հանձնաժողովի ու կուսակցության ղեկավարի վերընտրություններ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանը: Ըստ նրա, նաև փոփոխություններ կկատարվեն կուսակցության ծրագրի որոշ կետերում: Գալստյանն ասել է, որ արտերկրից պատվիրակություններ չեն հրավիրվել: «Հրավերներ են ստացել միայն ԱԺ անդամ կուսակցությունները»,-ասել է նա:

Հայտնի է, որ համագումարին կմասնակցի ՀՀԿ առաջնորդ, նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն ելույթ չի ունենա: