Իրանը պատրաստ է ապահովել Nabucco-ի համար չբավարարող գազը

Իրանը պատրաստ է ապահովել Nabucco-ի համար չբավարարող գազը

PanARMENIAN.Net - Իրանը պատրաստ է մասնակցել Nabucco նախագծին և գազ առաքել: Այդ մասին հայտարարել է Ուզբեկստանում Իրանի դեսպան Մուհամմեդ Քեշավարզադեն: Ըստ նրա, Nabucco-ի գազով ապահովման ներուժն անբավարար է, սակայն իր ծառայությունները կարող է առաջարկել Իրանը: Միևնույն ժամանակ, Իրանը համաձայն չէ Տրանսկասպյան գազատարի նախագծին, քանի որ Կասպից ծովի կարգավիճակը դեռ որոշված չէ, հայտնում է AZE.az-ը:

Տրանսկասպյան գազամուղը, որպես Nabucco-ի մի մաս, աջակցություն ունի ԵՄ ու ԱՄՆ-ի կողմից:

Մինչ օրս մասնակից երկրներից ոչ մեկը խողովակաշարը գազով լցնելու պարտավորություն չի ստանձնել, Nabucco-ի շինարարությունը պետք է սկսվեր 2011թ.և շահագործման հանձնվեր 2014-15թթ.:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---