Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը դեմ է «Նաիրիտ» գործարանին պետերաշխիքով ֆինանսական միջոցների տրամադրմանը

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը դեմ է «Նաիրիտ» գործարանին պետերաշխիքով ֆինանսական միջոցների տրամադրմանը

PanARMENIAN.Net - «Երևանի «Նաիրիտ» քիմիական գործարանի արդիականացումը ծանր խնդիր է, որի լուծման համար լուրջ ներդրումներ են անհրաժեշտ, իսկ այդ ֆինանսական միջոցները ստանալու աղբյուրները դեռևս ճշտված չեն»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Նախարարի խոսքով` այդ միջոցները ստանալու համար անհրաժեշտ են պետության երաշխիքները, իսկ Հայաստանի կառավարությունը պատրաստ չէ դրանք տալ: «Ես միշտ դեմ եմ եղել պետերաշխիքների տրամադրմանը, քանի որ դա պետական պարտք է հանդիսանում, որը լրացուցիչ պարտավորություններ ու պատասխանատվություն է ենթադրում: Իմ անձնական կարծիքով, որի հետ կառավարությունը կարող է և չհամաձայնել, պետբյուջեում առանց այդ էլ ծանրաբեռնված է, և չարժե այն մեծացնել խոշոր պարտքով և լրացուցիչ ռիսկով»,- գտնում է Դավթյանը:

Նա ավելացրել է, որ բոլոր այն միջոցները, որոնք «Նաիրիտը» ցանկանում է ներգրավել արտաքին աղբյուրներից, պետք է ներգրավվեն պետության աջակցությամբ, բայց առանց ֆինանսական երաշխիքների:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---