Հայաստանը մտադիր է 2011թ. բարելավել իր դիրքերը «Doing Business»-ում 5 կետով

Հայաստանը մտադիր է 2011թ. բարելավել իր դիրքերը «Doing Business»-ում 5 կետով

PanARMENIAN.Net - «Մենք պատասխանատվություն ենք ստանձնել 2011թ. բարելավելու Հայաստանի դիրքը «Doing Business»-ում 5 կետով: Դա նվազագույն ցուցանիշն է, մենք կփորձենք անել ավելին»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգարն Դավթյանը:

Ըստ նրա, այդ ցուցանիշի բարելավման նպատակով արդեն քայլեր են ձեռնարկվել, այդ թվում կրճատվել է հարկային հաշվետվության ներկայացման պարբերականությունը, հայտարարագրի լրացմանն ու հարկերի մուծման համար պահանջվող ժամանակը: «Զգալիորեն պարզեցվել է հավաստագրումը, հատկապես, արտահանողների համար, ինչին աջակցեց Առևտրաարդյունաբերական պալատը»,-ասել է նա:

Նախարարն ընդգծել է նաև, որ Հայաստանը նախորդ տարի քայլեր է ձեռնարկել երկրում գործարար մթնոլորտը բարելավելու ուղղությամբ, սակայն տարածաշրջանի մյուս երկրներն ավելի վաղ էին իրագործել այդ քայլերը: Մենք կբարելավենք մեր դիրքերը «Doing Business»-ում 5 կետով, առավել ինտենսիվ գործելով»,-ասել է Դավթյանը:

Ըստ Doing Business – 2011-ի հետազոտության, որը ՀԲ-ն հրապարակում է IFC-ի հետ համատեղ, Հայաստանը 48-րդ տեղում է աշխարհի 183 երկրների թվում: Երկրի վարկանիշն այդ ցուցակով վատթարացել է 4 կետով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---