Իսրայելը համառորեն լռություն է պահպանում Հոսնի Մուբարաքի հրաժարականի վերաբերյալ

Իսրայելը համառորեն լռություն է պահպանում Հոսնի Մուբարաքի հրաժարականի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Իսրայելն առայժմ ձեռնպահ է մնում Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականի վերաբերյալ մեկնաբանություններից: Այդ մասին հաղորդել է «Կոլ Իսրաէլ» ռադիոկայանը` վկայակոչելով կառավարությունից աղբյուրը, հաղորդում է Կուրսորը: Աղբյուրը հասկացրել է, որ մոտ ժամանակներս պաշտոնական արձագանք չի ծրագրվում: Իսրայելյան պետական ռադիոյի տվյալներով, վարչապետի աշխատակազմում նշում են, որ «ներկա պահին ամեն ինչ շատ բարդ է, և հասկանալի չէ, թե ինչ կլինի առաջիկայում»:

Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը, ելույթ ունենալով ռադիոյով, ընդգծել է, որ Իսրայելը երբեք չի միջամտել և չի էլ միջամտելու այլ պետությունների ներքին գործերին, առավել ևս այնպիսի բարեկամական պետության, ինչպիսի է Եգիպտոսը:

Արտգործնախարարը նշել է, որ գլխավոր վտանգ է համարում տարածաշրջանում իր ազդեցությունն ընդլայնելու` Իրանի ձգտումը: Նրա խոսքով` Գազայի սեկտորն ու Լիբանանն Իրանի երկու պրոտեկտորատներն են, իսկ մեկուկես տարի առաջ նախագահ Մուբարաքն անձամբ Իրանին մեղադրեց հեղաշրջում իրականացնելու փորձի մեջ»: «Այդ իսկ պատճառով մենք ընդհանուր նպատակ ունենք ` թույլ չտալ տարածաշրջանի «իրանացումը», և դա Իսրայելից անկախ շատ լավ հասկանում է նաև Օմար Սուլեյմանը»,- ամփոփել է Լիբերմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---