13 փետրվարի 2011 - 16:01 AMT
ԱՄՀ ղեկավարը կոչ է արել ամրապնդել միջազգային արժութային համակարգը

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն Դոմինիկ Ստրոս-Կանը հանդես է եկել նախազգուշացմամբ այն մասին, որ միջազգային արժութային համակարգի բարեփոխումներ անցկացնելու անգործությունը կարող է հաջորդ ճգնաժամի համար հիմք հանդիսանալ, և կոչ է արել վերականգնել միջազգային համագործակցությունն ավելի որակյալ և վստահ համաշխարհային վերելքի համար:

«Կրկին ծագել են գլոբալ խնդիրներ, որոնք անհնագստացրել են մեզ մինչև ճգնաժամը, և կրկին դուրս են գալիս առաջին պլան»,- նշել է նա: Մասնավորապես, նրա խոսքերով, դրանք կապիտալի խոշոր և փոփոխական հոսքեր են, փոխարժեքի վրա ճնշումը, արագ աճող ավելորդ ռեզերվները:

Նա հայտարարել է , որ «ԱՄՀ բարեփոխումները կարող էին աջակցել տնտեսական զարգացմանը և ամրապնդել ապագայում ճգնաժամը հաղթահարելու համակարգի ընդունակությունը»: