Եգիպտական ԶԼՄ-ներ. Հոսնի Մուբարաքը կոմայի մեջ է

Եգիպտական ԶԼՄ-ներ. Հոսնի Մուբարաքը կոմայի մեջ է

PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը կոմայի մեջ է: Այդ մասին հայտնում են եգիպտական ԶԼՄ-ները, հղում անելով հավաստի աղբյուրներին: Սակայն, պաշտոնապես այդ տեղեկությունը դեռևս չի հաստատվել:

Ինչպես հաղորդել են աղբյուրները, վերջին ելույթի ժամանակ Մուբարաքը երկու անգամ կորցրել է գիտակցությունը: Այժմ նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Փետրվարի 11-ին 82-ամյա Մուբարաքը հրաժարական տվեց, որին նախորդեցին լայնածավալ հակակառավարական ցույցերը: Բարձրագույն զինվորական խորհուրդը, որին Մուբարաքը հանձնեց իշխանությունը, փետրվարի 13-ին որոշում կայացրեց խորհրդարանը լուծարելու և սահմանադրության գործողությունը կասեցնելու մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---