Ամերիաբանկն առաջատարներից է Հայաստանում առևտրի ֆինանսավորման գործարքներով

Ամերիաբանկն առաջատարներից է Հայաստանում առևտրի ֆինանսավորման գործարքներով

PanARMENIAN.Net - Ամերիաբանկն ի շնորհիվ ֆինանսական շուկայում ձեռք բերած ճանաչման` որպես հուսալի և կայուն գործընկեր, շարունակում է ակտիվ համագործակցությունը միջազգային կառույցների և օտարարերկրյա հեղինակավոր բանկերի հետ` առևտրի ֆինանսավորման գործարքների ընդլայնման ուղղությամբ: Բանկն այս նպատակով հաստատել է ընդհանուր գումարով շուրջ 40 մլն ԱՄՆ դոլարի սահմանաչափ` համագործակցելով Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի և օտարերկրյա առաջատար բանկերի հետ, ներառյալ Citibank, BNP Paribas, Commerzbank և այլն:

Վերջերս Ամերիաբանկն ամերիկյան Citibank-ից և եվրոպական խոշորագույն BNP Paribas բանկից ստացել է ընդհանուր գումարով 8 մլն ԱՄՆ դոլարի վարկային գիծ` առևտրի ֆինանսավորման գործարքների իրականացման համար, ինչը մեծապես կընդլայնի հաճախորդների օտարերկրյա առևտրային գործարքների ֆինանսավորման հնարավորությունները:

Իսկ օրական կանխիկ դրամական հոսքերի կառավարման նպատակով Citibank-ն Ամերիաբանկին տրամադրել է 5 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային գիծ:

Ամերիաբանկը 2011թ. միջազգային կառույցների և օտարերկրյա խոշորագույն բանկերի հետ համագործակցության ընդլայնման միջոցով նպատակ ունի հաճախորդներին առաջարկել ֆինանսավորման և գործարքների հաստատման առավել բարենպաստ պայմաններ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---