14 փետրվարի 2011 - 15:23 AMT
Սամբոյի Հայաստանի հավաքականը հրաժարվել է մասնակցել Աշխարհի գավաթի խաղարկությանը

Սամբոյի Հայաստանի հավաքականը ֆինանսական խնդիրների պատճառով չի կարող հանդես գալ Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում:

«Սովորաբար տարեսկզբին մեզ մոտ չեն առաջանում նման խնդիրներ: Սպորտի և երիտասարդության նախարարությունը մեղավոր չէ: Քանի որ նախարարության բյուջեն դեռ չի հաստատվել, մենք չենք հասցնի պատրաստվել»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

Աշխարհի գավաթը տեղի է ունենալու փետրվարի 16-18-ը Մինսկում (Բելառուս):