Հայկ Բաբուխանյան. «ՍԻՄ» կուսակցությունը մտադիր է ինքնուրույն մասնակցել ՀՀ խորհրդարանական ընտրություններին

Հայկ Բաբուխանյան. «ՍԻՄ» կուսակցությունը մտադիր է ինքնուրույն մասնակցել ՀՀ խորհրդարանական ընտրություններին

PanARMENIAN.Net - «Սահմանադրական իրավունք միություն» (ՍԻՄ) կուսակցությունը նախատեսում է ինքնուրույն մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանը: «Այլ կուսակցությունների հետ դեռ ոչ մի բանակցություն չենք վարում»,- նշել է նա: Միաժամանակ Բաբուխանյանը չի բացառել ընտրություններին մասնակցելու համար այլ քաղաքակական ուժերի հետ միավորվելու հնարավորությունը:

Նրա խոսքերով, կուսակցության կողմից անցկացված սոցիալական հարցումները վկայում են այն մասին, որ այն խորհրդարան մտնելու իրական հնարավորություն ունի, և կուսակցությունը հիմա վարկանիշով գրավում է 6-րդ տեղը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---