14 փետրվարի 2011 - 16:01 AMT
Վահրամ Մելիքյան. Վերջին 10 տարում ՀԱԵ-ն կարգալուծ է արել 25 հոգևորականի

«Վառնա քաղաքի հայ համայնքի եկեղեցու քահանա Սարգիս Հովհաննիսյանը պարզաբանումների համար կանչվել է Էջմիածին»,- ասել է նա:

Մայր աթոռ սուրբ Էջմիածնին հայտնի է բուլղարական Վառնա քաղաքի հայ համայնքի եկեղեցու քահանա Սարգիս Հովհաննիսյանի վատ վարքը, և պարզաբանումներ ստանալու համար նրան կանչել են Էջմիածին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի մամլո ծառայության ղեկավար, քահանա Վահրամ Մելիքյանը: «Նա դեռ չի ներկայացել, սակայն մենք սպասում ենք նրան»,- ասել է նա: Նրա խոսքերով, նրա մինչև հիմա չգալու պատճառն այն է, որ Սարգիս Հովհաննիսյանը բուժվում է:

Միաժամանակ, Վահրամ Մելիքյանն ասել է, դեպքերը, երբ քահանաներն իրենց վայելուչ չեն պահում, բացառություն են: Նրա խոսքերով, հայ հոգևորականներն իրենց աշխատանքով ծառայում են ՀԱԵ-ին: «Վերջին 10 տարում ՀԱԵ-ն կարգալուծ է արել 25 հոգևորականի»,- ասել է նա: