14 փետրվարի 2011 - 16:23 AMT
Աբեղա Մեսրոպ Պարսամյան. Այն մարդիկ, ովքեր խորհրդային ժամանակներից աշխատել են ՀԱԵ ֆրանսիական թեմում, չեն ուզում հեռանալ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցավակցում է ՀԱԵ ֆրանսիական թեմում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ զրպարտության կապակցությամբ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանի ղեկավար, քահանա Վահրամ Մելիքյանը: Նրա խոսքով, զրպարտություն են տարածում այն մարդիկ, որոնք ոչինչ չգիտեն և եկեղեցու պատերից դուրս են:

Աբեղա Մեսրոպ Պարսամյանն իր հերթին ասաց, որ վերջերս է վերադարձել Ֆրանսիայից: Նրա խոսքով, Ֆրանսիայի հայկական թեմում չկան ոչ բողոքներ, ոչ հակամարտություններ: Խնդիրը նրանում է, որ այն մարդիկ, ովքեր խորհրդային ժամանակներից աշխատել են ՀԱԵ ֆրանսիական թեմում, չեն ցանկանում հեռանալ»,- ընդգծեց Պարսամյանը:

Նա նկատեց նաև, որ Սբ.Էջմիածինը երկար տարիներ չի կարողացել նշանակել իր հոգևորականներին, և աշխարհիկ մարդիկ սկսել են մտածել, որ իրենք են եկեղեցու առաջնորդները: Նրա խոսքով` հենց այդ մարդիկ են դեմ Սբ.Էջմիածնի մշակած կանոնադրությանը, որի արդյունքում պետք է վերջ դրվի ծխերում ղեկավարության ժառանգմանը: «Միասնական կանոնադրությունը նպատակ ունի կարգավորելու թեմերի խնդիրները, որոնք գոյություն ունեն դեռևս խորհրդային ժամանակներից»,- ասաց նա: