Արցախում կգործի առաջնորդների ակադեմիա

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 14-ին ընդունել է լիբանանյան «Մենեջմենտ Միքս» ընկերության նախագահ Րաֆի Սեմերջանին:

Հանդիպմանը, որին ներկա էին կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը եւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են Արցախում առաջնորդների ակադեմիայի կազմակերպման հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարը ողջունել է նման գաղափարը` ընդգծելով, որ Արցախում շահագրգռված են կառավարման ոլորտում կադրերի պատրաստման հարցում առաջատար երկրների փորձի ուսումնասիրման եւ կիրառման մեջ, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---