Երեք հայ սամբիստներ ելույթ կունենան Աշխարհի սուպերգավաթի խաղարկությանը

Երեք հայ սամբիստներ ելույթ կունենան Աշխարհի սուպերգավաթի խաղարկությանը

PanARMENIAN.Net - Մարտի 24-27 Մոսկվայում Հայաստանի սամբոյի հավաքականը ելույթ կունենա Աշխարհի սուպերգավաթի խաղարկությանը: Հայաստանը կներկայացնեն 3 սամբիստներ` 2010թ. աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Աշոտ Դանիելյանը (74կգ ք/կ), Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր և աշխարհի չեմպիոն Վաչիկ Վարդանյանը (68կգ ք/կ) և երիտասարդների Եվրոպայի առաջնության հաղթող և ԵԱ բրոնզե մեդալակիր Տիգրան Կիրակոսյանը:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը, մարտի 11-13 Գյումրիում կկայանա Հայաստանի սամբոյի պատանիների ու երիտասարդների առաջնությունը, մարտի 19-20` Հայաստանի աղջիկների և կանանց առաջնությունը, իսկ 23-24` տղամարդկանց:

Ապրիլի 14-18 Չեխիայում Եվրոպայի առաջնությանը իրենց ուժերը կչափեն հայ պատանի և երիտասարդ սամբիստները, իսկ մայիսի 12-16 Սոֆիայում (Բուլղարիա) տեղի կունենա մարտական և սպորտային սամբոյի կանանց և տղամարդկանց առաջնությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---