14 փետրվարի 2011 - 18:22 AMT
Թուրքական լոբբին ակտիվացնում է գործունեությունն ԱՄՆ Կոնգրեսում

ԱՄՆ-ում գործող թուրքական կազմակերպությունները մտադիր են առավել սերտ շփումներ հաստատել Կոնգրեսի նոր անդամների հետ, որոնք ընտրվել են երկրի օրենսդիր մարմնի միջանկյալ ընտրությունների արդյունքում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ըստ թուրքական աղբյուրների, հիմնական նպատակներից մեկը ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարների կասեցումն է: Նախորդ գումարման Կոնգրեսում Թուրքիան լուրջ դժվարությունների հետ էր բախվում, քանի որ մեծամասնությունը Դեմոկրատական կուսակցությունից էր, որոնք միանշանակ կողմ էին 1915թ. իրադարձությունները ցեղասպանութուն ճանաչելուն:

Թուրք դիվանագետները նշում են, որ ոչ միայն ակտվիացնում են կոնգրեսակնների հետ տարվող աշխատանքը, այլ նաև ձգտում են զանազան միջոցներ կիրառել:

ԱՄՆ-ում գործող թուրքական կազմակերպությունների առաջնահերթ խնդրներից մեկը պետք է լինի Հայոց ցեղասպանության շուրջ զարգացումների ուսումնասիրությունը: