ԱՄՆ-ն մտադիր է կրճատել Հայաստանին հատկացվող օգնությունը 1 միլիոն դոլարով

ԱՄՆ-ն մտադիր է կրճատել Հայաստանին հատկացվող օգնությունը 1 միլիոն դոլարով

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկայացրել է2012թ. բյուջեն, որն իր վարչակազմը համարում է կրճատված և որն ուղղված է դեֆիցիտի դեմ պայքարին: Բարաք Օբամայի ներկայացված բյուջեով նախատեսվում է կրճատել Եվրոպայի, Եվրասիայի ու Կենտրոնական Ասիայի համար նախատեսված ծրագրերի ֆինանսավորումը՝ 742 մլն դոլարից հասցնելով 627 միլիոն դոլարի:

Ամերիկյան օգնության կրճատումը վերաբերում է նաև Հայաստանին: 2012թ. ամերիկյան ֆինանսականօժանդակությունը ՀՀ համար կկրճատվի 1 մլն դոլարով: Ինչ վերաբերում է ռազմական օգնությանը, ապա ամերիկյան վարչակազմը 3-ական մլն դոլար է առաջարկում Հայաստանի ու Ադրբեջանի համար: Չնայած նրան, որ ԱՄՆ Կոնգրեսը ձգտում է պահպանել ռազմական հավասարությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, վարչակազմը 2012թ. լրացուցիչ 450 000 դոլար կհատկացնի Բաքվին IMET ծրագրի շրջանակներում:

Բյուջեով նախատեսվում է ֆինանսական միջոցներ ուղղել հակամարտությունների, այդ թվում նաև ղարաբաղյան հակամարտության, խաղաղ կարգավորման համար:

ԱՄՆ վարչակազմը անփոփոխ է թողել նաև Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը, որն ընդունվել է 1992թ. և պահանջում է Ադրբեջանի կառավարությունից դադարեցնել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շրջափակումը:

«Ամերիկայի Հայկական համագումարը սատարում է ՀՀ ու ԼՂՀ ֆինանսավորմանը: Ամերիկյան օժանդակությունը թույլ կտա փոխհատուցել Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման հետևանքները»,-հայտարարել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Ինչպես 2011թ., այնպես էլ այժմ վարչակազմը չի հայտնում ԼՂՀ հատկացվող օգնության չափի մասին: Սակայն, ավանդաբար, Կոնգրեսը կոչ է անում Ղարաբաղին հատկացնել 10 մլն դոլար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---