15 փետրվարի 2011 - 12:12 AMT
Ֆիլիպ Քրոուլի. Մենք հասկանում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար շատ ժամանակ կպահանջվի

ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել Թուրքիային, Հայաստանին և Ադրբեջանին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում և հետևելու է նրան, թե ինչի է դա հանգեցնելու: Այդ մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին: Նա նշել է, որ Վաշինգտոնն այդ հարցին մեծ նշանակություն է տալիս, և պետքարտուղար Քլինթոնն ակտիվ մասնակցել է այդ գործընթացին:

«Մենք հասկանում ենք, որ հարաբերությունների կարգավորման համար շատ ժամանակ կպահանջվի: ԱՄՆ-ն հաշվի է առնում բոլոր խոչընդոտները, որոնք առկա են առաջընթացի ճանապարհին»,- ասել է դիվանագետը: