15 փետրվարի 2011 - 12:45 AMT
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը վերսկսել է իր գործունեությունը

Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը վերսկսել է իր գործունեությունը Բաքվում: Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան գործունեությունը 2 օրով դադարեցնելու պատճառը լոգիստիկայի հարցերն են, նշել է դեսպանատան մամլո ծառայությունը:

Դեսպանատան հաղոդրագրության համաձայն, այսօրվանից դեսպանատունը և հյուպատոսական բաժինը վերսկսել են իրենց աշխատանքը, հաղորդում է Նովոստի Ադրբեջանը:

Միաժամանակ, որոշ դիտորդներ համարում են, որ դեսպանատունը փակվել էր Ադրբեջանում ահաբեկչական սպառնալիքների պատճառով: