Գագիկ Բազիկյան. Հայաստանում ամեն տարի քաղցկեղով հիվանդանում է 80-100 երեխա

PanARMENIAN.Net - Հայաստանում ամեն տարի քաղցկեղով հիվանդանում է մինչև 14 տարեկան 80-100 երեխա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ազգային ուռուցքաբանական կենտրոնի տնօրենի տեղակալ, բժկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Բազիկյանը: Այդ համատեքստում հայ փորձագետը հաղորդել է, որ նրանցից 30-ն ամեն տարի մահանում են: «Երեխաների հիվանդանալը քաղցկեով, հատկապես մահվան դեպքերը ծանր են անդրադառնում բժիշկների վրա»,- ասել է նա: Նրա խոսքերով, երեխաների մոտ հաճախ լինում է արյան հիվանդություն, երիկամների ուռուցք:

Միաժամանակ, նա ասել է, որ Հայաստանում ամեն տարի բացահայտվում է քաղցկեղով հիվանդ շուրջ 7500 մարդ: Բազիկյանը նաև հաղորդել է, որ բուժում ստացած մարդիկ մինչև կյանքի վերջ գտնվում են Հայաստանի Ազգային ուռուցքաբանական կենտրոնի հաշվառման տակ: «Այսօր մեզ մոտ հաշվառման տակ է 31.000 մարդ»,- նշել է նա և հավելել, որ այդ մարդկանց 1 տոկոսը երեխաներ են: Հայ փորձագետը նաև ասել է, որ քաղցկեղով հիվանդ մարդկանց 46 տոկոսը բավական ուշ է դիմում ուռուցքաբանի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---