Գագիկ Բազիկյան. Հայաստանում քաղցկեղով հիվանդների բուժումը նույն մակարդակի վրա է, ինչ արտերկրում

PanARMENIAN.Net - Հայաստանն այսօր բոլոր հնարավորություններն ունի նույնպիսի բուժում տրամադրելու համար օնկոլոգիական հիվանդներին, ինչպիսին արտերկրում է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ազգային օնկոլոգիական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Բազիկյանը: Ըստ նրա, շատ հազվադեպ են այն դեպքերը, երբ հիվանդին արտերկիր են տանում բուժման: «Մենք լուծում ենք քաղցկեղի բուժման հետ կապված հարցերի շուրջ 80 տոկոսը»,-ասել է Գագիկ Բազիկյանը՝ հավելելով, որ հիվանդներին արտերկիր են տանում միայն որոշ սարքավորումների և դեղորայքի բացակայության պատճառով: Ընդ որում, նա նշել է, որ ըստ միջազգային տվյալների քաղցկեղով հիվանդները ապաքինվում են վիրահատության կամ քիմիոտերապիայի միջոցով: Ըստ նրա, Հայաստանում այդ ցուցանիշը 60-70 տոկոս է:

Անդրադառնալով Հայաստանի համագործակցությանը արտերկրի հետ՝ Բազիկյանն ասել է, որ ավանդաբար երկիրը համագործակցում է Ռուսաստանի հետ, ինչպես նաև՝ Ֆրանսիայի: Ինչպես նշել է հայ փորձագետը, այս հարցում «համագործակցությունը հիմնականում իրականացվում է անձնական կապերի միջոցով»:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---