15 փետրվարի 2011 - 15:13 AMT
Հարութ Սասունյան. Էրդողանը շարունակում է իր նախնիների դարավոր ավանդույթը` հրամայելով քանդել Կարսի կոթողը

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանն իր «Թուրքիայի վարչապետը դարձյալ հարվածեց ինքն իրեն» հոդվածում անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարգադրությանը՝ Կարսում գտնվող «Հայ-թուրքական բարեկամության հուշարձանը» ապամոնատժելու վերաբերյալ: «Թուրքիայի վարչապետն ամեն անգամ բերանը բացելիս ամոթալի վիճակի մեջ է գցում իրեն ու իր կառավարությանը: Նրա ցասումնալի, հաճախ նաև ապշեցուցիչ վիրավորական հայտարարությունները Թուրքիայի համար վատ համբավ են ստեղծում միջազգային ասպարեզում»,-գտնում է Սասունյանը:

Ըստ հրատարակչի, Կարսի հուշարձանն անվանելով արվեստի «այլանդակ»ստեղծագործություն, Էրդողանը քննադատության հզոր ալիք բարձրացրեց՝ ծաղրի առարկա դառնալով ամբողջ աշխարհում. Էրդողանի քաղաքական ընդդիմախոսները մեղադրեցին նրան քաղաքի ադրբեջանցի ընտրողներին քծնելու մեջ, որոնք կտրականապես դեմ են Հայաստանի հետ որևէ հաշտեցման:

Սասունյանը հիշեցնում է, ոչ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ներքաշվեց այս հարցի մեջ` ապարդյուն փորձելով պաշտպանել վարչապետին: Դավութօղլուն հայտարարեց, որ հուշարձանի հետ կապված իրական խնդիրն այն է, որ «չի հաջողվել արձանը համահունչ դարձնել Կարս քաղաքի սելջուկյան, օսմանյան ռուսական դիմագծին»: Բրիտանական The Economist հանդեսն իր սուր ծաղրական արձագանքով մեղադրեց Դավութօղլուին քաղաքի «հայկական ժառանգության» ոչնչացման մեջ` հավելելով, որ «երկար ժամանակ լքված 10-րդ դարի հայկական եկեղեցին վերջերս վերաբացվեց որպես մզկիթ»:

«Միջազգային լրատվամիջոցները խստորեն դատապարտեցին Էրդողանին` ծաղրելով նրա գեղարվեստական ճաշակն ու բացահայտելով նրա կոպիտ քաղաքական դրդապատճառները: The Wall Street Journal-ը, ՙThe Economist-ը, Aociated Press-ը, Radio Free Europe-ը, Reuters, BBC-ն հարյուրավոր այլ լրատվամիջոցներ քննադատեցին Էրդողանի կործանարար հրահանգը: Հայաստանի արտգործնախարարը վրդովված արձագանքեց Էրդողանի հայտարարությանը: Մեկնաբանների մեծ մասը Էրդողանի վիրավորական խոսքերը ներկայացրին որպես վերջին մեխ` խփված հայ-թուրքական չվավերացված Արձանագրությունների դագաղին»,-ասվում է հոդվածում:

«Չպետք է զարմանալ, որ Ադրբեջանի խորհրդարանի անդամ Մուբարիզ Գուրբանլին իր հիացմունքը հայտնեց հուշարձանը քանդելու Էրդողանի հրամանի առնչությամբ: Հուշարձաններ ոչնչացնելը նորություն չէ ադրբեջանական թուրքական իշխանությունների համար: Մի քանի տարի առաջ Ադրբեջանը հազարավոր հայկական պատմական խաչքարեր ոչնչացրեց Նախիջևանում գտնվող Ջուղայի գերեզմանոցում, ձգտելով մրցակցել թուրքական կառավարության հետ` հարյուրավոր հայկական եկեղեցիների հուշարձանների զանգվածային ոչնչացման գործում` սկսած Հայոց ցեղասպանությունից: Իրոք, Էրդողանը պարզապես շարունակում է իր նախնիների դարավոր վատ ավանդույթը` հրամայելով քանդել Կարսի «ՙբարեկամության» կոթողը:

Եթե Դավութօղլուն, Էրդողանը իսկապես անկեղծ են հայ-թուրքական բարեկամության աջակցության գործում, ապա նրանք պետք է անհապաղ քանդեն Իգդիրում 1997 թվականին կառուցված «ցեղասպանության» հրեշավոր հուշարձանը` «ձգտելով հավերժացնել այն մեծ սուտը, թե իբր հայերը սպանել են թուրքերին»,-գրում է Հարութ Սասունյանն իր հոդվածում: