15 փետրվարի 2011 - 15:20 AMT
Գյումրիի ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարացնելու մասին արձանագրությունը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը

Փետրվարի 15-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը ՀՀ Սահմանադրությանը համապատասխան է ճանաչել արձանագրությունում ամրագրված փոփոխությունները 1955թ. Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի մասին երկկողմանի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին: Այդ որոշումն ընդունվել է գրավոր ընթացակարգով հարցի քննարկումից հետո` դատարան ներկայացված տեղեկանքների և հիմնավորումների հիման վրա:

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Երևան կատարած պետական այցի շրջանակներում ստորագրվեց Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետի երկարացման մասին թիվ 5 Արձանագրությունը: Վերջինիս համաձայն, Գյումրիում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետը երկարացվել է մինչև 2044 թվականը:

ՀՀ ՍԴ որոշումից հետո արձանագրությունը ներկայացվելու է ՀՀ խորհրդարանի քննարկմանը և հաստատմանը: